Եռում: Եռման ջերմաստիճան:

1. Ի՞նչ երևույթներ են նկատվում հեղուկի մեջ նրա տաքացման պրոցեսում:

Քիմիական երևույթներ

2. Ինչու՞ են հեղուկի ներսում առաջանում պղպջակներ:

Դրանք առաջանում են օդի այն մանրագույն պղպջակների ընդարձակման արդյունքում, որոնք գոյություն ունեն անոթի ամբողջովին չթրջված պատերի փոսիկներում և մանր ճեղքերում:

3. Ինչպիսի՞ն է պղպջակների «վարքը» հեղուկը տաքացնելիս:

Հեղուկը տաքացնելիս պղպջակը մեծանում է և բարձրանում ջրի մակերևույթ։

4. Ի՞նչ ուժեր են ազդում գոլորշիով լցված օդի պղպջակի վրա` հեղուկի ներսում:

Արքիմեդյան ուժ, ճնշումը ջրի մակերևույթին և այլն։

5. Ո՞ր պրոցեսն են անվանում եռում:

Եռում է կոչվում ինտենսիվ շոգեգոյացումը, որի դեպքում հեղուկի ներսում աճում և վերև են բարձրանում գոլորշու պղպջակները:

6. Ի՞նչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: 

7. Ինչի՞ց է կախված հեղուկի եռման ջերմաստիճանը:

Եռման ջերմաստիճանը կախված է հեղուկի ազատ մակերևույթի վրա ազդող ճնշումից :

8. Եռացող ջուրը որտե՞ղ է ավելի տաք՝ ծովի մակերևույթի՞ն, լեռան գագաթին, թե՞ խոր հանքահորում:

9. Ինչի՞ վրա է հիմնված շուտեփուկ կաթսայի աշխատանքի սկզբունքը:

10. Օգտագործելով նկարը՝ բացատրե՛ք՝ ինչպես  կարելի է ջուրը եռացնել սովորական սենյակային ջերմաստիճանում: 

11. Ինչի՞ հաշվին է տեղի ունենում սառնարանի ներսի ջերմաստիճանի նվազումը։