Հայրենագիտական ակումբի հաշվետվություն

Ջրվեժի գյուղ

Սևաբերդ (կոտայքի մարզ)

Հայաստանի լեռներ

Արագած լեռ

Աժդահակ լեռ

Ճանաչենք դելֆիններին. նախագիծ

Ինֆորմացիա դելֆինների մասին

Երևանյան եկեղեցիներ.

Աշխատանք սարալանջում

Զատկախաղ

Խաղող

Մալացյաի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Թափառումներ 3

Զվարդնոցի թանգարան

Զվարդնոցի թանգարան

5 Հետաքրքիր տեղեկություն Զվարթնոցի վերաբերյալ

  1. Զվարթնոցը համարվում է եզակի ճարտարապետական կառույց
  2. 2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի որոշմամբ, Զվարթնոցն Էջմիածնի Մայր տաճարի և Վաղարշապատի մյուս եկեղեցիների հետ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
  3. Զվարթնոցի անվան հետ կապված կա մի հետաքրքիր պատմություն: «Զվարթուն» հայերեն նշանակել է նաև «հրեշտակ», այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»
  4. Համաձայն պատմիչ Ագաթանգեղոսի վկայության՝ ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել դպրության, երազահանության, իմաստության և արվեստի աստծո՝ Տիրի հեթանոսական մեհյանը
  5. Դուք կարող եք անվճար այցելել Զվարթնոցի արգելոց-թանգարան Երևան Քարտով:

Ինչ կարող եք տեսնել Զվարթնոցի թանգարանում

Զվարթնոց տաճարը  կառուցվել է 7-րդ դարում և հանդիսանում է հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը, հայերի պարծանքը՝ հոյակերտ և վեհաշուք: Ըստ պատմիչների տեղեկությունների՝ Զվարթնոց տաճարը կառուցվել է 643 թվականին:

20-րդ դարի վերջին տասնամյակներին վերականգնված Զվարթնոցը հայտնի է աշխարհին:

Գտնված իրերն ապացուցում են, որ միջնադարում Հայաստանում լայն զարգացում են ունեցել արհեստագործությունը, կավագործությունը, խեցեգործությունը և երկրագործությունը: Նշված բոլոր գտածոները պահպանվում են Զվարթնոցի ֆոնդում և ցուցադրվում են թանգարանում: Հայտնաբերվել են նաև մի շարք քանդակազարդ քարեր: Պեղումների ժամանակ հայտնաբերվել է մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներին թվագրվող կլոր սալաքար, որի վրա կան չորս տարբեր փոսիկներ և առվակ: Պեղածոների մեջ է և պտղաբերության խորհրդանիշ նախաքրիստոնեական պաշտամունքային ֆալլոտիպ կոթողը:

Թափառումներ 3

Մենք չորեքշաբթի օրը հայրենագիտության ակումբով գնացինք պիկնիկի։ Մենք գնացինք Հովհաննես Շիրազի արձանի մոտ։ Խոտերի վրա գորգ գցեցինք և նստեցինք։ Մենք այնտեղ խոսեցինք ընկերության մասին՝ ինչ է ընկերությունը։ Հետո մենք բարձրացանք ծառը նկարվելու նպատակով։ Իսկ հետո հետ եկանք դպրոց։

Մալացյաի Սուրբ Աստվածածին եկեղեցի

1927 թ. խորհրդային Հայաստան եկան գաղթականներ Փոքր Հայքի Մելիտենե (Մալաթիա) քաղաքից։ Երևանի ծայրամասերից մեկում նրանք հիմնեցին թաղամաս, և անվանեցին Նոր Մալաթիա։

1960-ականներին Երևանի Նոր Մալաթիա թաղամասում հիմնվել է 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-այգի, որի հարևանությամբ տարիներ անց կառուցվեց նաև Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը նման է պատմական Մելիտենեի գլխավոր եկեղեցուն (ճարտարապետ՝ Հրաչյա Գասպարյան)։ Եկեղեցու կառուցման ժամանակ Փոքր Հայքի Մալաթիա նահանգից բերված հող է խառնվել պատի շաղախին։ Եկեղեցու կառուցումն սկսվել է 1991 թ.` նվիրված Արցախյան ազատամարտում ընկած հերոսների, նաև` նահատակված մալաթիահայերի հիշատակին։ Շինարարությունն սկսվել է Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի օրոք։ Նախաձեռնությունը Նոր Մալաթիայի՝ այն ժամանակվա թաղապետ Վահան Զատիկյանինն էր։ Եկեղեցին գործում է 1998 թվականից։

Մենք չորեքշաբթի հայրենագինության ընտրության խմբով գնացինք Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Մենք այնտեղ հանդիպեցինք շատ արձաններ։ Գրիգոր Նարեկացու արձանը առաջին անգամ էի տեսնում։Մենք գնացել էինք նաև նախորդ ընտրության օրը, բայց ժամանակը շատ քիչ էր մնացել, դրա համար մենք հետ էինք դարձել ճանապարհից։ Այս անգամ գնացինք ավտոբուսով։ Հետո անձրև եկավ ու մենք թրջվեցինք մի քիչ։ Հետո պաղպաղակ գնեցինք ու անձրևին ուտում էինք։

Խաղող

Որտեղ հաց էնտեղ կաց, որտեղ գինի, էնտեղ քնիՀայկական ժողովրդական ասացվածք

Հայաստանում կան խաղողի շատ տեսակներ։ Հին դարերում այն համարվում էր որպես աստվածային միրգ։

Հայկական լեռնաշխարհում հնուց ի վեր զարգացած է եղել խաղողի մշակումը։ Ըստ Աստվածաշնչյան հայտնի պատմության, խաղողագործության և գինեգործության հայրենիքը Հայաստանն է։ Աստվածաշնչյան լեգենդը պատմում է, որ մարդկությունը բացահայտեց գինու համը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը։ Ըստ Աստվածաշնչի, Նոյի համար խաղողից գինի պատրաստելու գաղտնիքը բացահայտեց Նոյի այծը, որն ուտելով խաղողի վայրի պտուղները հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին։

Հայաստանում հայտնի խաղողի տեսակներ են մուսկատը, ոսկեհատը, սապերավին, արենին, քիշմիշը, արարատին, արևիկը և այլն։

Հռոմեացի պատմաբանները պատմում են, որ երբ Ներոնը, համտեսում է Տրդատի ուղարկած մեռոնը, երջանկանում է։ Հայաստանում գինեգործության զարգացման մասին վկայում են նաև հույն պատմիչ Հերոդոտոսը և հույն իմաստասեր Ստրաբոնը։

Գիտնականները Հայաստանի տարածքում հայտնաբերել են վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձաններ, գինու անոթներ ու կարասներ, խաղողի ածխացած կորիզներ, բազմաթիվ սեպագիր արձանագրություններ և քանդակներ։

Օրինակ՝ գինու պահեստներ են հայտնաբերվել Էրեբունի քաղաք-ամրոցում, որը կառուցվել է 2800 տարի առաջ։ Պեղումների ժամանակ հայտնաբերված որոշ նմուշները ցուցադրված են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Թանգարան կատարած մեր այցելության ժամանակ մենք տեսանք շատ տարբեր գինու կարասներ և անգամ պեղումների ժամանակ գտնված խաղողի սերմեր, ինչը վկայում է այդ ժամանակաշրջանում զարգացած խաղողագործության և գինեգործության մասին։

սերմեր

Հայաստանի Արենի համալիրում պեղումների ընթացքում հայտնաբերվել է աշխարհի հնագույն գինեգործական հնձանը, որը մոտ 6000 տարեկան է։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը նույնպես զբաղվում է խաղողագործությամբ և գինեգործությամբ։ Մենք արտադրում ենք մեր սեփական գինին։

Զատկախաղ

Մենք հայրենագիտության խմբով գնացինք սարալանջ զատկախաղեր խաղալու։ Այնտեղ շատ հավես էր։ Ինձ շատ դուր եկավ մեր խաղացած զատկախաղերը։ Մենք խաղացինք 3 խաղ` ձուկոտրոցի, ձվարշավ, ձուգլդորիկ։ Ես հաղթեցի 2 խաղը`ձուկռվոցին և ձուգլդորիկը։ Ձուգլդորիկի ժամանակ մի զվարճալի դեպք կատսրվեց, երբ Նորիկի պետք է գլորեր ձուն, մի շուն եկավ և Նորիկի ձուն տարավ։

Տեսանյութ

Աշխատանք սարալանջում

Մենք երկուշաբթի օրը հայրենագիտության խմբով գնացինք սարալանջում ընկեր Արտակին օգնելու։ Այնտեղ կար շատ յուրահատուկ բազմազան խաղողների տեսակներ։ Մեծերը այնտեղ էտում էին խաղողի վազերը, իսկ մենք հավաքում էինք թափված ճուղերը և թելերը ու տանում սարալանջից դուրս։ Ինձ դուր եկավ այդ աշխատանքը։

Երևանյան եկեղեցիներ.

Սբ. Հարություն եկեղեցին գտնվում է Երևան-Էջմիածին մայրուղու վրա: Ըստ մատենագրության այն հանդիսանում է 9-րդ դարի եկեղեցի և հիմադրվել է համայքի ժողովրդի միջոցներով: Եկեղեցին տարիներ առաջ փլուզվել է ավերիչ երկրաշարժիչ, իսկ 20-րդ դարի 50-ական թվականներին վերանորոգվել է հիվանդ երեխայի փրկության մասին երազ տեսած եզդու (Համո պապիկի) և համայնքի միջոցներով, իսկ Համո պապիկի սկսած գործը շարունակեց երևանաբնակ Հունան հայրիկը: 1984թ. կառուցվել է եկեղեցու զանգակատունը: 1992թ.Արարատյան թեմի առաջնորդ Գարեգին Ներսիսյանի օրհնությամբ վերաբացվեց եկեղեցին:

Ինֆորմացիա դելֆինների մասին

Դելֆիններ (լատ.՝ Delphinidae), պատկանում են կաթնասունների դասի, կետանմանների կարգի, ատամնավոր կետերի ենթակարգին (Odontoceti)[1]։ Հայտնի է դելֆինների շուրջ 40 տեսակ։ Դելֆինների մարմնի երկարությունը 1-3 (երբեմն՝ մինչև 10) մետր է։ Ունեն կտցանման երկար դունչ, 70-ից ավելի ատամ, մեծ մասը՝ նաև մեջքային լողակ։ Դելֆինների գունավորումը տարբեր է։ Սովորաբար նրանք ապրում են վտառներով՝ յուրաքանչյուրում 15-40 կենդանի։ Լողում են ժամում մինչև 50 կմ արագությամբ։ Չնայած ջրում ապրելուն՝ օդ են շնչում։ Սնվում են ձկներով, գլխոտանի փափկամարմիններով, երբեմն՝ խեցգետնակերպներով։ Ունենում են 1 ձագ, որին 4-6 ամիս կերակրում են կաթով։ Խոշոր դելֆիններն ապրում են 50, մանրերը՝ 30 տարի։ Կան նստակյաց և գաղթող տեսակներ։

Երբ դելֆիններից մեկը օգնություն է կանչում, ընկերները սրընթաց լողալով մոտենում ե, բռնում նրան 2 կողմից և պահում ջրի վրա, որպեսզի նա կարողանա շնչել: Նույն կերպ նրանք օգնում են նաև խեղդվող մարդուն:

Դելֆինները միմյանց հետ հաղորդակցվում են սուլոցի և չպչպոցների նմանվող ձայներով: Նրանք կարող են նմանակել նաև մարդկային խոսքը:

  1. Դելֆինները լողում են շրջանաձև և մի աչքով միշտ հետևում են, որպեսզի գիշատիչները չմոտենան իրենց: Որոշ ժամանակ անց նրանք սկսում են լողալ հակառակ ուղղությամբ ու սկսում են արդեն հետևել մյուս աչքով:
  1. Դելֆինների միջին արագությունը կազմում է 5-12 կիլոմետր ժամ: Այն կախված է իր վիճակից և տեսակից, որոշ արագ դելֆինները կարող են զարգացնել մինչև 32 կ/ժ արագություն:
  1. Դելֆինները ապրում են խմբերով, դրա համար էլ նրանց մոտ զարգացած է փոխադարձ օգնությունը: Նրանք միշտ օգնում են թուլացած դելֆիններին մնալ ջրի երեսին, որպեսզի շնչահեղձ չլինեն: Հայտնի են պատմություններ այն մասին, թե ինչպես են դելֆինները հասնում օգնության խեղդվող մարդկանց: Նրանք երբեք իրենց թշնամաբար չեն պահում:
  1. Ամենաաղմկահարույց բացահայտումը դարձավ դելֆինների անունների առկայությունը, որոնցով իրենք իրար տարբերում են: Նույնիսկ յուրաքանչյուր դելֆին ծննդյան օրվանից ստանում է իր անունը: Դրանք հաստատվեցին փորձարկումների արդյունքում. ձայնագրված սուլիչ-ազդանշանով, կարևորելով անունը, լսելով անունը արձագանքում է նույն դելֆինը:
  1. Դելֆինները ֆիզիոլոգիապես նման են մեզ: Մենք և դելֆինները շնչում ենք թոքերով:Երկուսն էլ ունեն քառախուց սիրտ և ամբողջ ուղեղը համարյա նույնն է: Մարդիկ և դելֆինները տաքարյուն արարածներ են: Նույնիսկ չափսերը մոտավոր նույնն են, նրանց և մարդկանց հասակը արտահայտված մետրերով հասնում է 1,5-2 մետր:
  1. Դելֆինների մեծամասնությունը չեն տեսնում իրենց առջևի առարկաները: Դելֆինները և նույնիսկ կետադելֆինները առարկաները քննելիս պառկում են կողքի և ուսումնասիրում դրանք սկզբում մեկ աչքով հետո մյուս:
  1. Դելֆինները շնչում են օդով: Նրանք ձկների նման չունեն խռիկներ, սակայն ունեն թոքեր և շնչառական ուղիներ, իրանի վերին հատվածում, կետերը և դելֆիները օգտագործում են, որպեսզի արձակեն տարբեր ձայներ: Հաճախ նրանք պահում են շունչը 7 րոպե բայց կարող են ջրի տակ մնալ մինչև 15 րոպե:
  1. Դելֆինները օգտագործում են էխոլոկացիոն ֆունկցիան, որոնց մեջ կան նույն սկզբունքները, ինչպես ռադարների մոտ, և դրանք օգտագործվում են սնունդ հայթայթելու համար:
  1. Դելֆինները կարողանում են իրենց ճանաչել հայելու մեջ:
  1. Ունենալով բաց վերքեր` դելֆինները կարող են լողալ կեղտոտ ջրերում և ոչ մի վարակ ձեռք չբերել: Պարզվում է, որ դելֆիններին ոչ մի վարակ չի կպչում: Հայտնի է, որ այս կենդանիների իմունային համակարգը նման է մարդկայինին, բայց ինչպե՞ս են նրանք կարողանում հեռու պահել իրենց տարբեր տեսակի վարակներից:
  1. Բաց վերքերի դեպքում դելֆինների մոտ չեն բացվում նյարդային վերջավորությունները: Բայց դա չի նշանակում, որ նրանք ընդհանրապես ցավ չեն զգում: Սակայն, լուրջ վնասվածք ստանալու դեպքում նրանք կարողանում են ուղղակի ուշադրություն չդարձնել դրան: Համարվում է, որ դելֆինների օրգանիզմն արտադրում է հատուկ ցավազրկող (մորֆիինման)[2]։

Ճանաչենք դելֆիններին. նախագիծ

Նախագծի նպատակը.

• ավելի լավ ճանաչենք դելֆիններին

• երբ են օգնում։

• երբ կարելի է նրանց հաճախ հանդիպել։

• որտեղ են հաճախ գտնվում։

• Պարզել երբ նրանք կհարձակվեն երբ ոչ։

• Պարզել թե երբ պենք է վախելալ երբ ոչ։

Նախագծի խնդիրները.

• Համացանցից տեղեկություն հավաքել դելֆինների մասին։

• Հարցազրույց վերցնել մարդկանցից, ովքեր ճանաչում են դելֆիններին

Նախագծի տևողությունը.

Փետրվարի 15_22

Նախագծի մասնակիցները.

Հայրենգիտության խմբի մասնակիցների հետ։