Հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոց, հոկտեմբերի 19-23

Անգերեն-My School, Հոկտեմբերի 15-30, Հոկտեմբերի 15-301, Հոկտեմբերի 15-30
Ռուսերեն-15.10.-20.10
Մաթեմաթիկա-15-23.10.2020
Մայրենի-Հրանտ Մաթևոսյան․ «Հացը» Համո Սահյան Անտառում
ԲնագիտությունԾաղկատունկ,
Հայրենագիտություն-Արցախի տեսարժան վայրեր, Արցախի Հանրապետություն,

Բարձունքի հաղթահարում

Այսօր՝ Հանրապետության տոնին ընդառաջ, մեր ընտանեկան դպրոցով հաղթահարեցինք հերթական բարձունքը։ Որպես բարձունք ընտրել էինք Գառնին և Գեղարդը։ Իսկ ինչպե՞ս ենք կազմակերպում բարձունք հաղթահարելը։ Նախ կազմում ենք նախագիծ, ապա, համացանցից տեղեկություններ ենք հավաքում Գառնիի և Գեղարդի մասին և ընկնում ճամփա։
Բարձրունքն հաղթահարված է, ճամփորդության մասին պատմող տեսաֆիլմերը դիտե՛ք ստորև։

Գեղարդի վանք.Տեղեկություններ ուսումնական ընտանեկան ճամփորդությունից առաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Jump to navigationJump to search

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարդավանք (այլ կիրառումներ)
Գեղարդի վանք
Geghard...2.jpg

Գեղարդի վանական համալիրը արևմուտքից
Հիմնական տվյալներ
Տեսակ վանք և եկեղեցի
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն Հայաստան Հայաստան Կոտայքի մարզԳողթի մոտ
Տարածաշրջան Եվրոպա
Հասցե Գեղարդ գյուղից 12կմ հս-աե, Գողթ գետի աջ ափին[1]
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Թեմ Կոտայքի
Հոգևոր կարգավիճակ գործող
Ներկա վիճակ կանգուն
Մասն է Գեղարդի վանք և Վերին Ազատի հովիտ
Կազմված է Միաբանության շենքըՀուշաղբյուր տարոնցիներինԹոնրատունՊարիսպԽաչքարԽաչքարԽաչքարԽաչքարԽաչքարԽաչքարԽաչքարԽաչքարԽաչքարԽաչքարԵկեղեցիԵկեղեցիԺամատուն-տապանատուն ՊռոշյաններիԺամատուն-դամբարան Պապաքի և ՌուզուքանիՄատուռ Սբ. Գրիգոր ԼուսավորիչՄատուռ և Մատուռ Սբ. Կարապետ
Ժառանգության կարգավիճակ մշակութային հուշարձան Հայաստանում[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Հայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ 4-րդ դարի սկիզբ

Կոորդինատներ40°8′25.684800099995″ հս․ լ. 44°49′6.9384000999906″ ավ. ե.

 

Գեղարդի վանք (Գեղարդավանք, նաև Այրիվանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։

Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում ծառայել է որպես սրբատեղի։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։ Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն[2]։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին (301-325), իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին (387-439)։ Ավելի ուշ շրջանում վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և ուխտատեղի։ Դեպի Գեղարդ ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման տոներին են։

Զարգացած միջնադարում՝ պետականության վերականգնումից հետո (Բագրատունիների թագավորություն, 885-1045), Հայաստան ներխուժած արաբական զորքերը զորավար Նասրի հրամանով կողոպտում ու թալանում են վանքը։ 920-ական թվականների ավերից հետո վանքը վերակառուցվում է ու շրջափակվում պարսպապատով։ Վանական համալիրի տարածքում պահպանված արձանագրությունները վերաբերում են 1160-ական թվականներին, այն համարվում է 13-րդ դարի կառույց։ Գեղարդի վանքը զարգացման գագաթնակետին է հասնում Վրաց թագավորության կողմից Արևելյան Հայաստանի տարածքներն ազատագրելուց հետո, երբ հիմնադրվում է Զաքարյան իշխանապետությունը (1200-1261)։

Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը[3]։ 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրի «Այրիվանք» անվանումը տրվել է կառույցին 140-ի հասնող քարայր-խցերի պատճառով։ Դրանք բազմաթիվ ճգնարանների մի մասն են կազմում միայն, իսկ մեծ մասը ավերվել են երկրաշարժերի ընթացքում։ Բացի այդ՝ հիմնական Կաթողիկե եկեղեցուց զատ համալիրն ունի չորս մեծ ձեռակերտ քարայր-սրահներ, որոնք կապված են գավիթին։

Սուրբ գեղարդը մասնատուփի մեջ, 1617 թվական, Էջմիածնի թանգարան

Մեկ այլ՝ «Գեղարդ» անվանումը պատճառաբանվում է նրանով, որ այնտեղ 500 տարի պահվում էր սուրբ Գեղարդը` այն նվիրական նիզակը, որով Գողգոթայում հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը։ Գեղարդը զենքի մի տեսակ է, բաղկացած փայտե կոթից, իսկ գլխին ամրացած է տափակ եռանիստ սրածայր երկաթյա տեգ։ Այն մինչև տասնչորսերորդ դարը պահվում էր Էջմիածինում։

Մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով հարկ եղավ Գեղարդը Էջմիածնից տեղափոխել ավելի ապահով, թշնամուց հեռու մի վայր, որտեղ պահվեց մինչև 19-րդ դարը։ Մարդիկ Այրիվանք ուխտ գնալիս ուղղակի ասում էին. «Գնում ենք ս. Գեղարդ՝ ուխտի» կամ «Գնում ենք Գեղարդավանք»։ Ժամանակի ընթացքում նվիրագործվեց վերջին անունը։

Գեղարդ անունը ստացավ ոչ միայն վանքը, այլ Գեղամա լեռների մի ճյուղը, որը ձգվում է դեպի հարավ և կոչվում է «Գեղարդասար»։ Նա է առաջացնում այն կիրճը, որով հոսում է Ազատ գետի վերին հոսանքը։ Ձորը նույնպես կոչվեց «Գեղարդաձոր»[4]։

Ավանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

WorldHeritageBlanc.svg

Գեղարդի վանքը և
Վերին Ազատ հովիտը

Monastery of Geghard and the Upper Azat Valley*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Գեղարդի վանքի մուտքը

Երկիր {{{2}}} Հայաստան
Տիպ Մշակութային
Չափանիշներ ii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Կոորդինատներ 40°09′32″ հս․ լ. 44°47′48″ ավ. ե.
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2000  (24-րդ նստաշրջան)
Համար 960
Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

Վանական համալիրի կառուցման պաշտոնական տարբերակից զատ՝ գոյություն ունի ավանդական տեսակետ, որի համաձայն, մի ազնվատոհմիկ ընտանիքից քույր և եղբայր որոշել էին թողնել աշխարհիկ կյանքը և ձորի մեջ տաճար կառուցել։ Նրանք խնդրում են Աստծուն օգնել իրենց։ Առավոտյան արթնանալով՝ տեսնում են իրենց բրիչը` խրված լեռան կատարին, և քրտնաջան աշխատանքով աստիճանաբար ժայռի մեջ բացում են մի տաճար, որտեղ էլ կնքում են իրենց կյանքի մահկանացուն։

Լենկթեմուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Աշխարհակալին Լենկթեմուրայ լուեալ զանուանելի հրաշագործութեանց սրբազան վանիցս, անձամբ անձին դիմէ ի փորձ լինել պատմաբանութեանս։ Անթիւ զօրօք յարձակի ի ձորն ամայի, հրամայէ յոխորտանօք ծաղրաբանելով բերել նմա զսուրբ նշանն Գեղարդայ։ Բայց այնինչ ձեռք բարձրացուցանեն զնիզակն առ հարկանել զսուրբ նշանն, յական թօթափել գունդք բիւրաւոր զօրաց անմարմնոց, զրահաւորեալ և ի զգեստս երփներանգս, յարձակին ի վերա ամենուստեք։ Թշնամին սուրբ հաւատոյ ոչ կարացեալ տանել անգամ և զտեսիլ զայս ահաւոր, տեսանելով մանաւանդ զշփոթ և զհարուած իւրայնոցն, յորոց բազմաց դէմի թիկունս դառնայ, այլոց ձեոք գօսանան, բազմաց կուրութիւն յաւիտենական փակէ զլոյսն տունջեան, այլք իբրև արկան անկենդան անդ մնան կարկառեալ, դառնայ առ իւրսն ողբագին և գոչէ. «Ադամ, գեօր գեջ» (Տե՛ր իմ, տե՛ս, անց)։ Ապա մեծաւ հառաչանօք մաղթէ զթողութիւն, ընծայէ զպարգևս մեծամեծս և դառնայ յետս։ Aquote2.png

14-րդ դարի վերջին Հայաստանը ենթարկվում է միջինասիական զորավար Լենկթեմուրի արշավանքներին։ Լսած լինելով Գեղարդի վանքի հրաշագործությունների համբավը՝ Լենկթեմուրը (1336-1405) որոշում է անձամբ փորձել այն։ Անթիվ զորքով հարձակվում է ամայի ձորի վրա և հոխորտանքով ու ծաղրաբանությամբ հրամայում է բերել իր մոտ Գեղարդի Սուրբ նշանը։ Հենց որ բարձրացնում են նիզակները Սուրբ նշանին հարվածելու, անմիջապես բյուրավոր աներևույթ զրահավորված զինվորներ՝ գույնզգույն համազգեստներով, ամեն կողմից հարձակվում են թշնամու վրա։ Իրարանցում է ընկնում Թեմուրի զորքի մեջ. ոմանք փախուստի են դիմում, ուրիշների ձեռքերն են գոսանում, շատերը կուրանում են։ Տեսնելով այդ՝ սարսափահար Լենկթեմուրը թողություն է խնդրում, Սուրբ նշանից և մեծամեծ պարգևներ խոստանալով՝ ետ է վերադառնում։

Գանձ-ադամանդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարդի համալիրի հյուսիսային պատի մեջ գտնվող քարայրային վանքում, ավանդության համաձայն, թանկարժեք գանձ է պահվել։ Իրականում ժամանակի ճարտարապետները, օգտագործելով երդիկից եկեղեցի մտնող լուսային էֆեկտները, կարողացել են լույսին տալ կլորավուն ադամանդի տեսք։ Լենկթեմուրը, իմանալով այդ մասին, ցանկացել էր վերցնել գանձը, սակայն մոտենալով նրան՝ փակել էր լույսի ճանապարհը սեփական ստվերով, ինչի արդյունքում գանձն «անհետացել էր»։ Հեռանալով՝ նա կրկին տեսնում է գանձը, այդպես նա մոտենում է երեք անգամ։ Այնուհետև Լենկթեմուրը որոշում է չավերել վանքը և հեռանում է։

1679 թվականի Գառնու երկրաշարժից հետո գանձ-ադամանդն անհետանում է։

Читать далее

Գառնու հեթանոսական տաճար. Տեղեկություններ ուսումնական ընտանեկան ճամփորդությունից առաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Jump to navigationJump to search

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գառնի (այլ կիրառումներ)
Հեթանոսական տաճար
Գառնու հեթանոսական տաճար
Garni-msu-wlm-3121.jpg

Գառնու հեթանոսական տաճարը 2018 թվականին
Երկիր Հայաստան
Տեղագրություն Կոտայքի մարզ
Գառնի գյուղ
Շինության տեսակ հեթանոսական տաճար
Շինարար անհայտ
Հիմնադիր Տրդատ Ա
Կարգավիճակ Բնության հատուկ պահպանվող տարածք
Վիճակ Վերականգնվել է 19661976 թվականներին
Կոորդինատներ40°6′43″ հս․ լ. 44°43′44″ ավ. ե.

Գառնու հեթանոսական տաճարը Վիքիպահեստում

Գառնու հեթանոսական տաճար, հին հայկական հեթանոսական տաճար Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է[1]։

Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։

Aquote1.png ․․․ շինում է մի դաստակերտ և անունը դնում է Գեղամի, որ հետո նրա թոռան՝ Գառնիկի անունով կոչվեց Գառնի:

— Մովսես Խորենացի, Հայոց պատմություն[2]
Aquote2.png

2011 թվականի ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է Մելինա Մերկուրիի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Հունաստան 2011 մրցանակին[3]։

Բարձունքի հաղթահարում.

Անվանումը՝ Բարձունքի հաղթահարում
Իրականացնողներ՝ Կարապետ Գյուլնազարյան և ընտանիք
Վայրը՝ Գառնի, Գեղարդ
Օրը՝ մայիսի 24
Նպատակները՝ ճանաչել հայրենի տարածքը, ծանոթանալ պատմամաշակութային արժեքներ ունեցող շինություներին, ծանոթանալ տեղանքին, ամրացնել կապը հայրենի հողին, կազմակերպել ընտանեկան ընթերցումներ:
Խնդիրերը՝ քարտեզի վրա ծանոթանալ տեղանքին, համացանցից տեղեկություններ հավաքել տարածաշրջանի վերաբերյալ։
Արդյունքում՝ ծանոթանու ենք հայրենիքի տարածքին, տեղեկություններ ենք իմանում հաղթահարած բարձունքների մասին։

Ընտանեկան նախագիծ. Ուսումնառության պայմանագրի ընթերցում

 

Ուսումնառության պայմանագրի ընթերցում

  • Բարև ձեզ, ես Կարապետ Գյուլնազարյանն  եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցում:

thumbnail_FB_IMG_1551508078353

  • Մեր դասարանում սովորում են 20-25 սովորող, բայց ընտրությամբ գործունեության ժամանակ բաժանվում ենք տարբեր խմբերի և ավելի քիչ խմբով ենք լինում
  • Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից: Երկրորդ և չորրորդ շրջանները ուսումնական-ստուգատեսային ճամբարներ են:
  • Ուսումնական շաբաթը 5-օրյա է, բայց մենք շաբաթ օրերը ունենում ենք ուաումնական-հայրենագիտական ճամփորդություններ, սիրում եմ հաղթահարել բարձունքներ:

 

  • Ես դպրոց եմ գնում իմ ուսումնական գործիքով՝ նոթբուքով և հեռախոսով: Տանը ունեմ համացանց: Ունեմ իմ ուսումնական բլոգը և  յութուբյան էջը, կարողանում եմ այն վարել:
  • Մեր ուսումնական պարապունքները անցնում են հիգենիկ միջավայրում, այդ թվում՝ բացօթյա: Մեր ուսումնական օրը սկսում ենք 15-րոպե տևողությամբ ընդանուր պարապմունքով:
    Ես հաջորդ տարի՝ 5-րդ դասարանում, շաբաթական ունենալու եմ ՝ մայրենի՝ 5-ժամ, մաթեմատիկա՝4-ժամ,
    անգլերեն և ռուսերեն՝ 2-ական ժամ, բնագիտություն՝ 2-ժամ, հայրենագիտություն՝ 2-ժամ, տեխնոլոգիա՝ 2-ժամ,  երգ, պար՝ 2-ժամ, մարմնակրթություն՝ 3-ժամ:
    Ընտրությամբ գործունեությունը շաբաթական 4-ժամ է, կարող եմ ընտրել հետևյալ ցանկից՝ մաթեմատիկոս, մարզիկ, բուսաբան-կենդանաբան, պարտիզպան, քանդակագործ, կինո-ֆոտո, երգ:
    received_682887968880685
  • Գնահատվելու եմ ըստ ուսումնական շրջանների ուսումնական գործունեության արդյունքների՝ բլոգային աշխատանք, ցուցադրություն, համերգ, ֆլեշմոբ, ճամբար, ճամփորդություն: Գնահատումը 10 միավորանոց համակարգով է:
  • Չորրորդ շրջանի վերջում անց են կացվում ուսումնական աշխատանքի արդյունքների ուսումնասիրություններ: