Աժդահակ լեռ

Աժդահակ լեռ

Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ «Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։

Աժդահակ լեռ

«Տիգրան և Աժդահակ» վիպերգը կառուցվել է այս զույգ կերպարների հակադրության ու պայքարի հիման վրա: Աժդահակը, երկյուղելով հայոց Տիգրանից, երազում տեսնում է իր կործանումը և այն կանխելու նպատակով խնամիանում է Տիգրանի հետ՝ կնության առնելով նրա գեղանի քրոջը՝ Տիգրանուհուն։ Այդուհանդերձ Աժդահակը դավեր է նյութում ընդդեմ Տիգրանի։ Տիգրանուհու միջոցով դավադրությունը բացվում է․ Տիգրանն ու Աժդահակը մեծ զորքերով կռվի են ելնում իրար դեմ․ Տիգրանը սպանում է Աժդահակին, ազատում քրոջը, գերում է Աժդահակի առաջին կնոջը (Անույշին՝ իր զարմերով) և բերում բնակեցնում Մասիս լեռան արևելյան փեշերին։

Արագած լեռ

Արագած, հրաբխային քառագագաթ լեռ Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի Հանրապետությանի կենտրոնական հատվածում՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն[1]։ Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված լեռնազանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ²

Читать далее

Հայաստանի լեռներ

Հայաստանի տարածքում առկա են բազմաթիվ լեռներ և հանգած հրաբուխներ։ Լեռների և հրաբուխների քանակը հասնում է 309-ի, լեռնաշղթաներինը՝ 42-ի։ Հայաստանի տարածքում ամենաբարձր լեռը Արագածն է, որի բարձրությունը կազմում է 4094 մետր։

ԱնվանումԲարձրություն (մ)ՄարզԱրագած[1]4094Արագածոտնի մարզԿապուտջուղ[2]3906ՍյունիքԳազանասար3841ՍյունիքՆավասար3829ՍյունիքՍիսկատար3827ՍյունիքՊառական3825ՍյունիքԳոմշասար3725ԳեղարքունիքԾռասար3616ԳեղարքունիքԱժդահակ3598ԳեղարքունիքԹրասար3594ՍյունիքԾղուկ3584ՍյունիքԲստասար3563ՍյունիքՍպիտակասար3560ԳեղարքունիքՄեծ Իշխանասար3552ՍյունիքՎարդենիս3520ԳեղարքունիքԳեղասար3443ԳեղարքունիքԱրամազդ3392ՍյունիքԵրնջակ3368ՍյունիքԿոշադախ3317ԳեղարքունիքԲաղաքար3256ՍյունիքԽուստուփ3214ՍյունիքԱչքասար3196լեռնագագաթ Շիրակի և Լոռու մարզերի սահմանագլխինԹեժլեռ3101լեռնագագաթ Հայաստանի Լոռու և Կոտայքի մարզերի սահմանագլխինՄայմեխ3031Լոռու մարզՈւրասար3016Լոռու մարզԳնդասար2947Վայոց ձորի մարզԿոշատախ2901ԳեղարքունիքԳլուխ Ձագեձորի2865ՍյունիքԹեղենիս2851ԿոտայքԱրայի (լեռ)2577Արագածոտնի մարզԼալվար2545Լոռու մարզԱտիս2528ԿոտայքԱրտավազ2929ԿոտայքԱրտանիշ2460ԳեղարքունիքՈւրց2425ԱրարատԳութանասար2299ԿոտայքՉատին2246Լոռու մարզԱրտենի2047Արագածոտնի մարզ

Սևաբերդ (կոտայքի մարզ)

https://images.app.goo.gl/AFrEqBYxFZQpasQP9

1604 թ․ տեղի ունեցած բնիկների անվերադարձ բռնագաղթի հետևանքով ցավոք մոռացության է մատնվել գյուղի հնագույն անվանումը, որը և չի փոխանցվել նաև եկվոր այլազգիներին: Նրանք, տպավորված գյուղամերձ ամրոցի՝ հատկապես գյուղահայաց հյուսիսային որմի մռայլ գույներից (բերդի այս որմը տարվա ընթացքում ամենաքիչն է լուսավորվում), գյուղը կոչել են Ղարաղալա (թրգմ.՝ սև բերդ), որն էլ 1948 թ. պաշտոնապես վերանվանվել է Սևաբերդ[4]:

Читать далее

Ջրվեժի գյուղ

Ջրվեժ, գյուղ ՀայաստանիԿոտայքի մարզում, մարզկենտրոնից 48 կմ հարավ-արևմուտք։ Սահմանակից է Երևան քաղաքին։ 2008 թվականի տվյալներով բնակչության թիվը 7208[2] մարդ է, իսկ տարածքը 8,43 քառակուսի կիլոմետր[3]։ Գտնվում է ծովի մակերևույթից 1360 մետր բարձրության վրա։[3]

Ջրվեժ գյուղում է գրտվում ջրվեժ անտառապարկը։ Այն հիմնվել է 1977թվականին։ Անտառապարկում աճում են (Կարմիր գրքում) գրանցված հազվագյուտ և անհետացող 21տեսակի բույսեր՝ Սոսի, սոսի արևոլյան, գիհի բազմապտուղ, նշենի սովորական, հարյուրից ավելի ծառաթփատեսակներ՝ կովկասյան եղևնի, ղրիմյան սոճի, երեքհարյուր տեսակի այլ բույսեր։

Ջրվեժ գյուղի սահմանակից համայնքներն են Երևանի Նոր-Նորք՝ արևմուտքից և արևելքից (Ջրվեժ բանավան), Ավան-Առինջ՝ հյուսիսից, և Էրեբունի՝ հարավ-արևմուտքից, ինչպես նաև՝ Կոտայքի մարզի Առինջ՝ հյուսիսից, Ձորաղբյուր՝ հյուսիս-արևելքից և Ողջաբերդ՝ հարավ-արևելքից։ Մարզկենտրոնից գյուղը գտնվում է 45 կմ հեռավորության վրա, Աբովյան քաղաքից՝ 9 կմ։

Արտերը չհասած չորանում են։ Մի երկու օրում հունը բավական լայնացնում են։ Ջուրը թեև ավելանում է, բայց դարձյալ չի բավարարում երկու գյուղի։ Սրանց բնակիչները սկսում են վիճել, թե ով առաջ ջրի։ Ծերերից մեկը առաջարկում է ջուրը տալ նրան, ով առաջինը կարողանա մատաղ անել աղբյուրի ակին։ Երկու գյուղից էլ երիտասարդները թռչում են դեպի իրենց նախնիրները։ Անցնում է մի փոքր ժամանակ։ Բոլորը սրտատրոփ սպասում են, թե ով առաջինը կբերի։ Հանկարծ երևում է հարևան գյուղից մի երիտասարդ՝ ուսին մի ոչխար։ Այդ տեսնելով ջրվեժցի երիտասարդներից մեկը հանում է գրպանից դանակը և մորթում ինքն իրեն։ Ջուրը հասնում է ջրվեժցիներին։ Այն տեղը, ուր ընկնում է ջրվեժցի երիտասարդը, համագյուղացիները խաչարձան են կանգնեցնում։ Դրանից հետո գյուղի անունը դնում են Ջրվեճ, որը բերնից-բերան դառնում է Ջրվեժ[6][7][8][9]։