Գործնական աշխատանք։

1.նախադասության ո՞ր բառին կարող ես` բնութագրող, նկարագրող բառեր կամ բառակապակցություններ ավելացրո՛ւ: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Փորձի՛ր բացատրել, թե դրանք ինչո՞ւ են կոչվում որոշիչ:

Օրինակ` Քաղաքում մարդիկ էին ապրում:- Մեծ ու քաոսային քաղաքում բարձրահասակ ու կարճահասակ, գեր ու նիհար, կենսասեր, միայն ապրելով ու ստեղծելով երջանիկ մարդիկ էին ապրում:

Աֆրիկայի ափերին ջայլամներն են հսկում հոտերին:Գեղատեսիլ( ինչպիսի°) Աֆրիկայի ափերին, ամրակազմ, հետաքրքիր և գեղեցիկ (ինչպիսի°) ջայլամներն են հսկում անկառավարելի (ինչպիսի°)հոտերին:Որոշիչ են կոչվում, որովհետև պատասխանում են’ ինչպիսի°, որ°, որքա°ն, հարցերին:

Աշխարհի համարյա բոլոր ժողովուրդները պատմում են ջրհեղեղի մասին: Ներկայիս(ո°ր) աշխարհի համարյա բոլոր ժողովուրդները պատմում են ահասարսուռ, աներևակայելի (ինչպիսի°) ջրհեղեղի մասին:

Այդ ճամփորդության պատմությունը բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էր պատմում:Այդ հիշարժան(ինչպիսի°) պատմությունը բարդ ու խճճված էր, մանավանդ, երբ ինքն էր պատմում:

Այդ կետում դրված թուղթը կայրվի: Այդ կետում դրված տպագրական(ո°ր) թուղթը երկար(որքա°ն) կայրվի:

Սառույցի կտորն իր շուրջը ցուրտ է տարածում: Մեծ (ինչպիսի°) Սառույցի կտորն իր շուրջը սաստիկ(ինչպիսի°)ցուրտ է տարածում: Հզոր լամպի ճառագայթներն անդրադառնում էին հայելուց։ Հզոր լամպիի շողացող(ինչպիսի°) ճառագայթներն անդրադառնում էին ուղղանկյուն (ո°ր) հայելուց:

2.Տրված նախադասությունները բարդեցրո՛ւ՝ ընդգծված գոյականներին ավելացնելով տրված հարցերին պատասխանող որոշիչ երկրորդական նախադասություններ:

Օրինակ` Հայացքը սահում է այն առարկաների վրայից (ո՞ր)- Հայացքը սահում է այն առարկաների վրայից, որոնք փոքրիկն անկանոն շաղ էր տվել սենյակում: Ձկնորսի ցանցը մի այնպիսի ձկնիկ ընկավ(ինչպիսի՞) Ձկնորսի ցանցը մի այնպիսի գեղեցիկ ձկնիկ ընկավ, որ երբևիցէ չէր հանդիպել: Նայում էր ծովի ալիքներին(ո՞ր) — Նայում էր ծովի ալիքներին, որովհետև հանդարտ ծովը հանգստացնում է:Նավից ապշահար հետևում էին հնդկացիներին (ո՞ր) — Նավից ապշահար հետևում էին հնդկացիներին ,որովհետև դեղնամաշկ հնդկացիները մոտենում էին:Ճիշտ էր այն պատասխանը(ո՞ր) — Ճիշտ էր այն պատասխանը, որը կարճ պատասխանն էր: Չհամոզեց այն բացատրությունը(ո՞ր)- Չհամոզեց այն բացատրությունը, որը համառոտ բացատրություն էր:

288. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով բառեր կամ բառակապակցություններ, որոնք ցույց տան, թե ո՞ւմ կամ ինչի՞ն է պատկանում (վերաբերում) ենթական: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Ի՞նչ անուն կտաս դրանց:

3.Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ ավելացնելով տրված հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Կարդալուց հետո կհասկանաք(ի՞նչը) , թե կյանքը ինչքան հետաքրքիր է: Արդեն որոշել եմ(ի՞նչ) , պետք է լավ սովորեմ:Բռնակալները սպանում են (ո՞ւմ) , ժողովրդի արձագանքին:Նավաստին փնտրում էր (ո՞ւմ) , ծովում խեղդվածին: Արդեն շատ հեռու եք(ումի՞ց), արշավի մասնակիցներից: Դեռ կլսեք նրանց մասին (ո՞ւմ մասին), ովքեր պատվով նահատակվեցին:

4. Տրված հարցերին պատասխանող նախադասություններ ավելացնելով՝ պարզ նախադասությունները դարձրո՛ւ բարդ (որպեսզի ավելացրածդ նախադասությունը կապվի, կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել):

Կարդալուց հետո կհասկանաք(ի՞նչ) ,թե ինչ էր ուզում ասել հեղինակը:Արդեն որոշել եմ(ի՞նչ) ,որ այս տարի պետք է հանգստանամ Եվրոպայում: Բռնակալները սպանում են(ո՞ւմ) , իրենց չենթարկվողներին: Նավաստին փնտրում էր (ո՞ւմ) , ճամփորդող զույգին: Արդեն շատ հեռու եք(ումի՞ց), Ձեր ընկերներից:Դեռ կլսեք նրանց մասին (ո՞ւմ մասին), ովքեր կառուցել են այս ավանը: