Գործնական աշխատանք

1.Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվեր. զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

Առաջադրանք:
1.Կետերի փոխարեն տեղադրիր համապատասխան տառը:
2. Ընդգծիր դերանունները:

2..Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բուն, սար, թուր, հուն, վար, բաց, կամ, պատ բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, կ, ր, յ:

3.Տրված բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:
Սնունդ-ծնունդ

Դանակ-բանակ

Պարտեզ-քարտեզ

Բերք-վերք

Զատիկ-տատիկ

Բառարան-վառարան

Բնակ-տնակ

Կատակ-հատակ

Բյուր-հյուր

Ձագ-սագ

Մանր-սանր

Մարագ-կարագ

Դարձ-բարձ

Ավագ-նվագ

Թախտ-բախտ

Կառք-փառք

Հարթ-զարթ

Լրագիր-գրագիր

Հերթ-մերթ

Լույս-հույս

Ձյութ-հյութ

Ճեղք-մեղք

Շռայլ-մռայլ

Նյարդ-լյարդ

Նուրբ-սուրբ

Թափոր-դափոր

Մահակ-պահակ

Ջութակ-թութակ

Оставьте комментарий