Թվականներ, գործնական աշխատանք

1.Տրված թվականները խմբավորի՛ր ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ):

Հարյուր քսան, վաթսուն, երրորդ, յոթ, տասը-տասը, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինը, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ, ութսունինը, առաջին, իննսուն:

2. Ա շարքի թվականներով բառեր կազմի՛ր`  դրանք բաղադրելով Բ խմբում տրված արմատների և  ածանցների հետ:

Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին:
Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ, հերթ:

Երկհերթ,երկգլխանի,եռյակ,քառյակ,քառակի,յոթանի,ինըակի,տասյակ



3.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն` դնելով պահանջված թվով:

Այդ լողացող գործարանը մեկ օրում կարող է մշակել երեսուն կապույտ կետ, ստանալ 600 տոննա ճարպ, որը համարժեք է 2400 հեկտար տարածությամբ արևածաղկի դաշտից ստացվող յուղին:
1961 թվականին արդեն Ասիայում 600 ռնգեղջյուր է մնում:
Մի քանի ժամվա ընթացքում Արջակղզում 900 ծովափիղ է խփվել:
Իրենց որսացած 900 ծովափիղն էլ թողնել էին տեղում ու տարել էին միայն ժանիքները:
Երկրի վերջին հինգ նախագահները հետևել են կենդանական ու բուսական աշխարհի վերականգնմանը:
Ջրհեղեղի դատարկած վեց գյուղ արդեն վերաբնակիչներ են ապրում:
Ժլատորեն բաշխվեց թանկարժեք փոշու վերջին հիսուն գրամը:

4. Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:

Ութ տարում երեսունինն անգամ քննություն է հանձնել:
Նրա հավանոցում երեքհարյուր վաթսուն երկու թև թռչուն կա:
Բոլոր երեխաներին վեց-վեցական մատիտ տվեցին:
Նա ամեն օր անցնում է հիսուն կիլոմետր:
ХХ դարն ավարտին է մոտենում:
1886 թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը: Նրանց առաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
 Օլիմպիական XII և XIII խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:

Оставьте комментарий